Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում

Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում
19.11.2013 | 17:52

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանի սեյսմիկ անվտանգության խնդիրներին և ասաց, որ թեև Հայաստանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում, սակայն ուժեղ երկրաշարժերի վտանգ առայժմ չկա: «Մենք չենք կարող ընդհանրապես այն բացառել, սակայն ասել, թե Հայաստանին այս պահին վտանգ է սպառնում, նույնպես չենք կարող»,- նշեց սեյսմոլոգը` հավելելով, որ երկրաշարժերի առումով ամենաակտիվը եղել է 2011 թվականը, ամենաակտիվ գոտին` մեր տարածաշրջանը, իսկ ամենապասիվը` 2013 թվականը:

Ինչ վերաբերվում է թույլ ցնցումներին, Հ. Պետրոսյանը խորհուրդ տվեց հասարակությանը իզուր չանհանգստանալ, քանի որ առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում: «Այս թվերը խոսում են այն մասին, որ այս տարին երկրաշարժերի ակտիվ տարի չի համարվում: Բնական է, որ մեր տարածաշրջանին հարիր են ուժեղ երկրաշարժերը, սակայն այս տարին չի համարվում այդպիսին: Հայաստանը սեյսմիկ առումով զբաղեցնում է ուժեղ ցնցումների միայն մի փոքր հատվածը: Ցնցումների բավականին մեծ տարածք զբաղեցնում են նաև Վրաստանը, Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը»,-ասաց նա:

«Աջափնյակ թաղամասում կան շենքեր, որոնք սեյսմակայուն չեն համարվում: Պետք է այդ շենքերը քանդվեն ու կառուցվեն նորերը, սակայն առայժմ այդպիսի հնարավորություն չկա: Նախկին շինարարական նորմերին համապատասխան են դրանք կառուցված»,-հավելեց Հրաչյա Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանում սեյսմիկ ռեսուրսը շատ բարձր է, այդ իսկ պատճառով, նորակառույց շենք-շինությունները քանդման կարիք ունեն: «88-ի երկրաշարժից հետո սեյսմիկ ռիսկը խիստ նվազեցրել ենք, սակայն այսօր գերակշռող մասում նման աշխատանքներ այլևս չեն կատարվում: Ուստի Երևանը նույնպես գտնվում է բարձր ռիսկերի գոտում: Սա ազգային հիմնախնդիր է համարվում»,- ընդգծեց սեյսմոլոգը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ